Ֆարմացևտ պրակտիկ 1.2007 (1)
Հայկական բժշկական ասոցիացիա
Հայկական Բժշկական Ասոցիացիան հիմնադրվել է 2002 թ. և համարվում է բժշկական և կենսաբժշկական կրթություն ունեցող, ինչպես նաև հանրային առողջության մասնագետ բժիշկների միություն,: Այժմ ունի մոտ 600 անդամ աշխարհի 14 երկրներից:
Հայկական Բժշկական Ասոցիացիան անկախ, նյութական շահեր չհետապնդող, հասարակական կազմակերպություն է, որի նպատակներն են` աջակցել հետդիպլոմային շարունակական կրթությանը, նպաստել բժշկագիտության, գործնական բժշկության և հանրային առողջության զարգացմանը Հայաստանում, կազմակերպել բժշկական և բժշկա-կենսաբանական գիտական հետազոտություններ համագործակցել Հայաստանի և արտերկրի բժշկական կազմակերպությունների հետ, աջակցել և գործուն մասնակցություն ունենալ առողջապահական համակարգում ընթացող բարեփոխումներին և գործընթացներին, նպաստել նորագույն բժշկական տեխնոլոգիաների, մոտեցումների ներդրմանը Հայաստանում, պաշտպանել բժիշկների ու հիվանդների իրավունքներն ու շահերը: 2003թ. փետրվարից ՀԲԱ Համաշխարհային բժշկական ասոցիացիայի լիիրավ անդամ է և պաշտոնական միակ ներկայացուցիչը Հայաստանում:
ՄԻՆՉ ԱՅՍՕՐ ՀԲԱ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐ.
-
Երիտասարդ բժիշկների միջ ազգային գիտաժողովներ.
-
Երևան, 2001 թ. սեպտեմբերի 17-21,
-
Երևան, 2003 թ. սեպտեմբերի 26-28,
-
Երևան, 2005 թ. սեպտեմբերի 19-21:
-
Հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի հետ համատեղ հոգեբույժների միջազգային գիտաժողով «Հոգեկան առողջության հեռանկարները հանրային առողջապահությունում», Երևան, 2004 թ. հոկտեմբերի 7-10:
-
«Զարկերակային գերճնշման և նրա ռիսկի գործոնների տարածվածության, բժշկական հիմնարկներում ԶԳ հիվանդների վարման արդյունավետության, ԶԳ հիմնախնդիրների վերաբերյալ բժիշկների մոտեցումների գնահատումը ք. Երևանում» հետազոտություններ, Երևան 2004 թ. ապրիլ-դեկտեմբեր:
-
«Ինսուլտի վարման ժամանակակից խնդիրները» վերնագրով սեմինար, Երևան, ապրիլի 29-30, Ստեփանակերտ, մայիսի 3, 2004 թ.:
-
«Կենսավիճակագրության հիմունքները» արտագնա սեմինարներ: -
«Հասարակական կազմակերպությունների դերը առողջ ապահական համակարգում» ցուցահանդես, Երևան, 2004թ. փետրվարի 27:
-
Հակածխախոտային ակցիա` նվիրված ծխախոտի դեմ պայք արի միջազգային օրվան, Երևան, 2004-2005թթ, մայիսի 30:
-
«Ապացուցողական բժշկություն» արտագնա սեմինարներ:
-
Հակածխախոտային ցանցի ստեղծումը Հայաստանի առաջնային օղակի բժիշկների շրջանում, Երևան 2005թ, մայիս:
-
«ԶԳ կանխարգելումն ու բուժումը` որպես սիրտ-անոթային բարդությունների պակասեցնելու հիմք» սեմինար, Երևան 2005 թ., հունիսի 1-3:
-
Այցելություններ Հայաստանի մարզեր, բնակչության խոցելի խմբերում բժշկական անվճար խորհրդատվություն:
-
Հայաստանի Շախմատային Ֆեդերացիայի հետ համատեղ Համաշխարհային բժշկական խաղերի շախմատի ընտրական մրցաշար, Երևան, 2006 թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը:

ՀԲԱ ԸՆԹԱՑԻԿ ԾՐԱԳՐԵՐԻՑ ԵՆ`
-
Բժիշկներին Հայաստանի և արտերկրի գիտաժողովների մասին իրազեկ դարձնելու համար գործող ցանցի ստեղծում,
-
Կարճաժամկետ և երկարաժամկետ փոխանակման ծրագրեր Հայաստանի և սփյուռքի բժիշկ-ուսանողների միջև,
-
«Ապացուցողական բժշկություն» և «Հիվանդների ուսուցում » շարքի ձեռնարկների հրատարակում,
-
Հարավային Կովկասում թմրամոլության դեմ պայքարի ՀԿ ծրագիր` ՄԱԿ-ի հովանավորությամբ,
-
Գարեգին Հարությունյանի անվան ուսանողական անվանական կրթաթոշակի շնորհում,
-
Ուղեցույցների և կրթական նյութերի տպագրում բժիշկների համար,
-
Ծխախոտի վերահսկման համակարգի զարգացում, պարբերաբար անցկացվող «Ապացուցողական բժշկության հիմունքները» և «Կենսավիճակագրություն» սեմինարներ բժիշկների և բժիշկ-ուսանողների համար,
-
Կլինիկական այցեր Հայաստանի հեռավոր շրջաններ, կլոր սեղաններ, կլինիկական դեպքերի քննարկումներ,
-
Հայաստանի շրջաններում աշխատող բժիշկների ուսուցում,
-
Առողջ ապրելակերպի հիմունքների սերմանում դպրոցականների շրջանում:
ՀԲԱ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՑՆԵԼ ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ԵՆ`
-
Երիտասարդ բժիշկների չորրորդ միջազգային գիտաժողով, Երևան 2007թ.,
-
Հայկական բժշկական ամսագիր` առաջին հայկական անգլալեզու գրախոսվող ամսագիր,
-
Համաճարակաբանական հետազոտություն «ԶԳ և նրա ռիսկի գործոնների տարածվածության գնահատումը Հայաստանում»,
-
Համաճարակաբանական հետազոտություն «Գիշերային ապնոէի համախտանիշ և նրա հիմնական ռիսկի գործոնն երի տարածվածության գնահատումը Հայաստանում»,
-
Համաճարակաբանական հետազոտություն «Անպտղություն և նրա տարածվածության գնահատումը Հայաստանում»,
-
Մասնակցություն Համաշխարհային Բժշկական Սպորտային խաղերին,
-
Հոգեկան առողջությանը վերաբերող գիտելիքների ամրապնդում ԶԼՄ շրջանում,
-
«Արմեդա» ակումբի ստեղծում:
Դառնալով ՀԲԱ անդամ` դուք հնարավորություն կունենաք ընտրել և ընտրվել ՀԲԱ ղեկավար մարմիններում, մասնակցել գործադիր վարչության նիստերին, ընդգրկվել ձեր մասնագիտությանը համապատասխանող սեկցիայում, անվճար կամ զեղչերով ձեռք բերել մեր գործընկերների պատրաստած կրթական նյութերը, ստանալՀԲԱ գիտաժողովներին, սիմպոզիումներին մասնակցության արտոնություններ, ստանալ օժանդակություն միջազգային գիտաժողովներին մասնակցելիս, գիտական աշխատանքներ կատարելիս ստանալ անվճար մեթոդական օգնություն և այլն:
Անդամագրվել ՀԲԱ կարող եք ՀԲԱ ինտերնետային կայքում www.armeda.am և ՀԲԱ գրասենյակում: ՀԲԱ ընթացիկ և ապագա ծրագրերի մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ ՀԲԱ ինտերնետային կայքում: Հիշեցնում ենք, որ Հայկական Բժշկական Ասոցիացիան պատրաստ է համագործակցության բոլոր գաղափարակիրների հետ: Եթե ունեք հարցեր կամ առաջարկություններ, խնդրում ենք առանց հապաղելու դիմել մեզ;
24.02.2007 Կարդացեք նաև
1555 թ. Նոստրադամուսը հրատարակում է «Ցենտուրիոն» («Հարյուրամյ ակներ») վերնագրով դարի աշխատությունը, որը երկար տարիներ մնում է միայն մի ընթերցողի, նրա` Միշել Նոստրադամուսի գիրքը...
14.12.2021
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ, որակյալ, անվտանգ դեղերի մատչելիության...
25.02.2007 Կարգ
Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման.
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության (այսուհետ` թույլտվություն) տրամադրման կարգը...
23.02.2007
Ձմեռ է, հաճախ են վնասվածքներն ու կոտրվածքները, և չի բացառվում, որ մինչև շտապ օգնության մոտենալը հենց դուք ստիպված կլինեք տուժածին առաջին օգնություն ցույց տալ գործողությունների...
22.02.2007
Ամեն ինչ սկսվեց մկներից, ավելի շուտ` նրանց կերակրումից: Անցյալ դարասկզբին գիտնականները նկատել էին, որ լաբորատոր պայմաններում կազեինով և ածխաջրով հագեցած հատուկ խառնուրդով կերակրվող...
21.02.2007
Մարդու աչքերի գեղեցկությունը գնահատվել է բոլոր ժամանակներում: Նրանց մասին լեգենդներ են հյուսվել, բանաստեղծություններ հորինվել: Պոետները հաճախ են աչքերը համեմատում ծովի կամ երկնքի հետ...
20.02.2007
Պաշտպանել և խոնավացնել. Մաշկը պաշտպանելու գործում սա է Ձեր սրբազան պարտքը: Իսկ եթե որևէ մեկը կարծում է, թե այդ գործում գլխավոր օգնականները ջուրն ու ճարպն են, խորապես սխալվում է...
19.02.2007
Մ. Գորկու վեպի հերոսը դիմում է հեղափոխական ոգով տոգորված մորը. «Ի՞նչ կարող ես անել, մայր, ախր դու ծեր ես: Արդեն 40 տարեկան ես»: Երբեմն մենք բալզակյան տարիքի կին ենք անվանում բավական տարեց...
18.02.2007
Մենք շատ ենք ուշադրություն դարձնում դեղատան ներքին հարդարմանը, երկար մտմտում` ինչ գույնով պաստառել պատերը, խնամքով ձևավորում ենք ցուցափեղկերը, փակցնում տեղեկատվական-գովազդային...
17.02.2007 Դեռ վերջերս փամփերսները ընկալվում էին ոչ այնքան որպես երիտասարդ մայրերի առօրյան թեթեվացնող միջոց, որքան` մեր կենցաղի մեջ կապիտալի ագրեսիվ ներխուժում...
16.02.2007
Պանրի ստեղծման պատմությունը գալիս է դարերից: Նրա ստեղծման նրբությունները հետաքրքում են տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց` քիմիկոսների, կենսաբանների, սննդաբանների...
15.02.2007
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYwnmG9G' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ